ԱՄՆ ու Ռուսաստանի նախագահների միջեւ դրական քիմիա է առաջացել ՝ նրանց առաջին հանդիպման ընթացքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Թիլերսոնը հայտնել է, որ հանդիպումը շատ կառուցողական է եղել։ «Երկու առաջնորդները, ես կասեի, շատ արագ լեզու գտան իրար հետ։ Հասկանալի է, որ նրանց միջեւ դրական քիմիա է ստեղծվել»։

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների առաջին հանդիպումը անցել է Համբուրգում՝ G20 գագաթնաժողովի շրջանակում ու տեւել է 2․5 ժամ։