Սիրիայում դեէսկալացիայի գոտու շուրջ անվտանգությունը սկզբնական շրջանում ապահովելու է Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը ԱՄՆ-ի ու Հորդանանի հետ համակարգումով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ G20 գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այս փաստաթղթում հստակ հաստատվում է Ռուսաստանի, Հորդանանի ու ԱՄՆ-ի հանձնառությունը Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։





























