Կատարը հերքել է չորս արաբական երկրների կողմից հնչած մեղադրանքները ահաբեկչությանն աջակցելու ու տարածաշրջանում կայունությունը խաթարելու վերաբերյալ, հայտնում է QNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ն։
Եգիպտոսը, Սուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Բահրեյնը Կատարին մեղադրել են ճգնաժամի կարգավորման համար միջնորդական ջանքերը ձախողելու մեջ այն բանից հետո, երբ Կատարը մերժել է արաբական երկրների ներկայացրած պահանջները։
Նրանք հայտնել են, որ պահանջները կատարելուց հրաժարվելը վկայում է Կատարի ու ահաբեկչական կազմակերպությունների կապերի մասին, նաեւ Պարսից ծոցի ու Մերձավոր արեւելքի տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը խափանելու ձգտման մասին։ Արաբական «քառյակը» Դոհային մեղադրել է նաեւ իրենց պահանջների մասին տեղեկությունների արտահոսքի համար, ինչը կանխորոշել էմիջնորդական ջանքերի ձախողումը։
Աղբյուրը անհիմն է անվանել Դոհայի կողմից ահաբեկչության ֆինանսավորման ու պետությունների ներքին գործերին միջամտելու մասին մեղադրանքները՝ նշելով, որ ահաբեկչության մասին Կատարի դիրքորոշումը հետեւողական է, երկիրը մերժում ու դատապարտում է ահաբեկչության բոլոր տեսակները։ Աղբյուրը անհիմն է համարել նաեւ պահանջների մասին տեղեկությունների արտահոսքի վերաբերյալ մեղադրանքները։





























