ԱՄՆ ու Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը բանակցությունների մեծ մասը Սիրիային են հատկացրել, այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար ՌԵքս Թիլերսոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հանդիպման մեծ մասը նվիրված է եղել սիրիական կարգավորմանը «դետալների մեծ քանակությամբ ու տեսակետների փոխանակությամբ այն համաձայնագրի շուրջ, որի մասին այսօր հայտնել են»։
Թիլերսոնի խոսքով նախագահները նաեւ փորձել են պարզել Սիրիայի հարցում իրենց դիրքորոշումների նմանություններն ու տարբերությունները։
«Մեծամասամբ մեր նպատակները համընկնում են։ Այն հրցում, թե ինչպես ենք մենք առաջ շարժվում դեպի մեր նպատակներ՝ մեր տեսակետները տարբերվում են, բայցեւայնպես մենք ավելի շատ ընդհանրություններ, քան տարբերություններ ունենք։ Մենք շատ ժամանակ ենք ծախսե լ հեագա քայլերը քննարկելու համար։ Ու այն հարցերում, որտեղ մենք տարաձայնություններ ունենք, մենք պետք է շատ մեծ աշխատանք իրականացնենք»,- ասել է Թիլերսոնը։
«Գո՞ւցե մեր մոտեցումը սխալ է, իսկ նրանց մոտեցումը՝ ճիշտ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։





























