Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար 3 տարվա ազատազրկման դատապարտված կապանցի կինը համաձայն չէ առաջին ատյանի կայացրած որոշման հետ:

NEWS.am-ի տեղեկություններով, կինը Վերաքննիչ քրեական դատարան է դիմել՝ պահանջելով կայացնել արդարացման դատական ակտ: Նշենք, որ կապանցի կինը առաջին ատյանի դատարանում էլ է հայտարարել, որ իրեն մեղավոր չի ճանաչում եւ հրաժարվել է ցուցմունք տալուց:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ջուլետտան 2016թ. դեկտեմբերից մինչև 2017թ. մարտի 15-ը Կապանում գտնվող իր բնակարանը հատուկ կահավորել ու մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով տրամադրել է կապանաբնակ մարմնավաճառների: Նրանց կողմից բնակարան այցելած տղամարդ հաճախորդների հետ որոշակի գումարի դիմաց ունեցած սեռական հարաբերություններից Ջուլետտան ստացել է գույքային օգուտ: