2019 թվականին G20-ի գագաթնաժողովն առաջին անգամ կանցկացվի Ճապոնիայում: Սա նշվել է ընթացիկ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում, հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Ամփոփիչ հռչակագրում, որը, ինչպես ակնկալվում է, մամուլի ասուլիսում ընթերցելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, նշված կլինեն այն երկրները, որտեղ անցկացվելու են G20-ի գագաթնաժողովները հետագա տարիներին: 2020 թվականին միջոցառումը կանցկացվի Սաուդյան Արաբիայում:
Որոշվել է 2019 թվականին գագաթնաժողովն Ասիայում անցկացնել: Միջոցառումն ընդունելու իրավունքի համար պայքարել է նաեւ Հնդկաստանը, բայց հետո սատարել է Ճապոնիային եւ որոշում է կայացվել հենց Ծագող արեւի երկրի օգտին:
Այս տարի գագաթնաժողովն անցկացվեց Համբուրգում, իսկ հաջորդ տարի G20-ի երկրների առաջնորդները կհավաքվեն Արգենտինայում:





























