Ճապոնիայում շոգի պատճառով ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել, նրանցից 2-ի վիճակը ծանր է գնահատվում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NHK-ը:
Ամենաշատը՝ 68 մարդ, շոգից տուժել են Տոկիոյում, որտեղ օդի ջերմաստիճանը 33.7 աստիճանի է հասել: Սակայն սա ամենաբարձր ցուցանիշը չէ. Գիֆու եւ Գումմա պրեֆեկտուրաներում այն հասել է 36.5 աստիճանի, Այթիում՝ 35.9-ի, Հոկայդոյում՝ 35.6-ի, Կիոտոյում եւ Ֆուկուսիմայում՝ 35.5 աստիճանի:
Սպասվում է, որ կիրակի ջերմաստիճանը միջինը շուրջ 35 աստիճանի կհասնի:





























