Սիրիայում հայ բնակչության պաշտպանության համար հարկավոր է նրանց պատմական հայրենիք հայրենադարձել: Այս մասին հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Սակայն, քաղաքագետի խոսքով, հայկական կողմը դրա համար ոչինչ չի անում: «Մենք մեր հայրենակիցներին սիրիական ճգնաժամի գերին ենք թողնում: Ավելին, Հայաստանը կարող էր օգտվել միջազգային ֆինանսական հնարավորություններից՝ հայրենադարձված սիրիահայերի պայմանները բարելավելու համար: Բայց Հայաստանը դրանից չի օգտվում»,- ասաց Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը չի դիմում համապատասխան ատյաններին՝ ի տարբերություն Թուրքիայի:

Փորձագետը նշեց, որ Հայաստանը երկրորդ երկիրն է Եվրոպայում, որը բնակչության թվի հարաբերակցությամբ մեծ թվով փախստականների է ընդունել: