Լիբիայի ափերին փչովի նավակի խորտակման հետեւանքով առնվազն 35 միգրանտ, հնարավոր է, զոհվել է: Այս մասին գրում է AFP-ն՝ վկայակոչելով ափամերձ պահպանության ծառայությունը:
Գործակալության տվյալներով՝ միգրանտների թվում 7 երեխա կար: 85 միգրանտի հաջողվել է փրկել:
Եվրոպան Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից ի վեր ամենալուրջ միգրացիոն ճգնաժամն է ապրում, որի պատճառն առաջին հերթին զինված հակամարտություններն ու տնտեսական խնդիրներն են Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում:
Ավելի վաղ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM) հաղորդել էր, որ ընթացիկ տարում ծովային ճանապարհով Եվրոպա է ժամանել շուրջ 54 հազար փախստական, իսկ 1316 մարդ զոհվել է Միջերկրական ծովը հատելու փորձի ժամանակ:





























