Մելբուրնում ոստիկանությունը ներխուժել է սվինգեր երեկույթ ու կրակել տղամարդու ու կնոջ վրա, որոնք սեքսով էին զբաղվում «Բեթման» ֆիլմից Ջոկերի ու «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմից Հարլի Քվիննի կոստյումներով, գրում է Mirror-ը։
Ոստիկանությունը ժամանել է գիշերային ակումբ, որտեղ անցնում էր խմբակային սեքսի սիրահարների ավանդական հավաքույթը։Ոստիկանությունը անանուն ահազանգ էր ստացել, որը հավաստիացնում էր, որ մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ կա։ Չնայած պահակների վստահեցումներին, որ ամեն ինչ հանգիստ է, ոստիկանները բարձրացել են երկրորդ հարկ ու կրակ բացել՝ վիրավորելով 35-ամյա տղամարդուն ու նրա զուգընկերուհուն։ Ոստիկանությունում վստահեցնում են, որ տղամարդը անդրավարտիքից հանել է ատրճանակ ու ուղղել ոստիկանների վրա։ Ակումբի աշխատակիցներն էլ վստահեցնում են, որ տղամարդու ձեռքին ոչինչ չի եղել, քանի որ նա իր զուգընկերուհու հետ սեքսով էր զբաղվում։ Ոմանք էլ վստահեցնում են, որ ատրճանակը խաղալիք էր, որպես Ջոկերի կոստյումի մի մաս։ Ակումբի ղեկավարությունը ոստիկանությանը մեղադրել է լիազորությունները գերազանցելու մեջ ու պաշտոնական բողոք է ներկայացրել։





























