Եկել է ժամանակը, որ ԵՄ-ն ստիպի վերազգային կորպորացիաներին՝ օրինակ Amazon, Facebook եւ Google-ին, վճարել հարկերի իրենց արդարացի մասնաբաժինը։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը Էքս ան -Փրովանսում անցնող համաժողովում, հայտնում է Reuters-ը։
«Ես ուզում եզ ձեզ ասել, որ ժամանակը, որում մենք ապրում ենք, թույլերի համար չէ»,- ասել է նա։ «Քանի որ մենք պետք է գործ ունենանք Պուտինի, Թրամփի կամ Էրդողանի հետ, եկել է ժամանակը, որ Եվրոպան միավորվի ու պաշտպանի իր սեփական շահերը։ Google, Amazon и Facebook –ը պետք է վճարեն հարկեր, որոնք պարտք են Եվրոպային»,- ասել է նա։
Ամերիկյան ընկերությունները, օրինակ Apple-ը ու Starbucks-ը, որոնց ԵՀ-ն կարգադրել է մարել հարկերը ԵՄ երկրներում, վիճարկել են այդ որոշումը։




























