Բրյուսելի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողության շրջանակում մայրաքաղաքի 19 համայնքներից հինգում 2016-ին իրականացրել է ավելի քան 100 հազար տների բնակիչների անձերի ստուգումներ, հայտնում է RTL-ը։

Ստուգումներն իրականացվել են նախեւառաջ Մոլենբեկ ու Անդերլեխտ համայնքներում, որոնց բնակչության զգալի մասը կազմում են Հյուսիսային Աֆրիկայից եկածները։

Բելգիայի ՆԳՆ գնահատականների համաձայն՝ թագավորության մոտ 600 մուսուլման բնակիչներ մասնակցել են Սիրիայի ռազմական գործողություններին՝ ԻՊ կամ Ջեբհաթ ան Նուսրա խմբավորումների կողմից։ Ավելի քան 100 բելգիացիներ են զոհվել Սիրիայում։