Reddit-ի օգտատերը՝ JuddJasper նիքով, օգտատերերին ցուցադրել է մի լուսանկար, որն արվել է համայնապատկերային ռեժիմով, որտեղ նրա ընկերուհու մոտ երկրորդ գլուխն է հայտնվել, գրում է Mashable-ը։
Օգտատերը ճշգրտել է, որ փորձարկում էր լայնանկյուն սելֆի, որը նման է համայնապատկերային ռեժիմին, բայց ֆրոնտալ տեսախցիկով է նկարահանվում։
Այդ ռեժիմով նկարահանումների ժամանակ պետք է որոշ ժամանակ անշարժ կանգնել, բայց աղջիկը հանկարծ փռշտացել է, դրանով իսկ սադրելով նման էֆեկտ։
Լուսանկարը արդեն ավելի քան 150 հազար միավոր ու 3․2 հազար մեկնաբանություն է հավաքել։
Որոշ օգտատերեր համաձայնել են այն բանի հետ, որ աղջկա տեսքը հիշեցնում է թատերական դիմակի հանրահայտ զույգը, որոնցից մեկը կատակերգությունն է մարմնավորում, իսկ մյուսը՝ ողբերգությունը։ Մյուսները համարում են, որ լուսանկարում երկդեմ հրեշ է պատկերված։
Եւս մի քանի օգտատերեր գրել են, որ լուսանկարի հերոսուհու մեջ ասես դեւ է մտել, սակայն համաձայնել են, որ նա ամեն դեպքում շատ գրավիչ տեսք ունի։





























