Այսօր, դեկտեմբերի 1-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի Անկախության պալատում այս րոպեներին աշխատանքն է սկսել ԵԱՀԿ 7-րդ գագաթաժողովը: Այդ մասին Աստանայից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
11 տարվա ընդմիջումից հետո անցկացվող գագաթաժողովին մասնացելու համար Աստանա է ժամանել մոտ հինգ հազար մարդ, այդ թվում 28 երկրների ղեկավարներ եւ խորհրդարանական տասը պետությունների կառավարության ղեկավարներ: Գագաթաժողովին մասնակցում են նաեւ Ավստրալիայի, Ալժիրի, Անդորրայի, Եգիպտոսի, Հորդանանի, Կանադայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Թայլանդի, Ուզբեկստանի, Շվեդիայի եւ Հարավայի Կորեայի նախարարներ, նաեւ 33 միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարներ:
Գագաթաժողովը լուսաբանում են 1200 լրագրողներ:
Նախատեսվում են Հայաստանի նախագահի երկկողմ հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Գագաթաժողովի շրջանակում կքննարկվի նաեւ ղարաբաղյան խնդիրը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը, նախագահի աշխատակզմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:



























