ԵԱՀԿ-ի անդամների միջեւ անվստահությունը կրճատել է կազմակերպության հնարավորությունները՝ արձագանքել ճգնաժամերին եւ ադապտացվել առաջացած սպառնալիքներին: Այդ մասին ԵԱՀԿ գագաթաժողովում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոն, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցն Աստանայից:

Նրա խոսքով, ընդհանուր նպատակի բացակայության պատճառով գագաթաժողովը չի կայացել 11 տարի:

«Այստեղ, Աստանայում գագաթաժողով անցկացնելու որոշումը ահռելի հետաքրքրություն առաջացրեց ԵԱՀԿ-ի նկատմամբ: Դա բացառապես կարեւոր է կազմակերպության եւ այն նպատակների համար, որ նա հետապնդում է»,- նշել է նա:

Ըստ Բրիշամբոյի՝ Աստանայի հռչակագիրը հնարավորություն կտա նոր ուժ հաղորդել կազմակերպությանը, տալ հստակ եւ միանշանակ հրահանգ՝ իր հիմնական սկզբունքների վերաբերյալ եւ համաձայնեցնել ռազմավարական ուղղությունները: