Հոլանդիայի իշխանություններն ուսումնասիրում են Եվրոպայի կանանց ֆուտբոլի առաջնությանն ուղղված սպառնալիքները, որը հաջորդ շաբաթ կանցկացվի Նիդեռլանդներում, փոխանցում է Reuters-ը: Սպառնալիքները գրանցվել են չաթերից մեկում, որն օգտագործում են «Իսլամական պետության» կողմնակիցները:

ՈւԵՖԱ-ից հայտնել են, որ «այս հարցը քննարկում են» եւ սերտ կապի մեջ են  տեղական կազմկոմիտեի եւ Նիդեռլանդների Թագավորական ֆուտբոլային ասոցիացիայի հետ: