Հավաստի տեղեկությունների համաձայն, Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում տեղի ունեցած գիտխորհրդի նիստում համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի հոխորտանքների պաշարը չի սպառվել, եւ տիկինը նույն ոգով է արտահայտվել նաեւ համալսարանի ռեկտորատում տեղի ունեցած քննարկման ընթացքում` ներկաներին ապշեցնելով փողոցային «ռազբորկայի» լեզվով եւ վիրավորական վերաբերմունքով:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, արդեն լցվել է ոչ միայն Քյալյանի հետ ամեն օր առնչվող դասախոսների ու ուսանողների, այլեւ նրա վերադասի համբերության բաժակը: Ըստ թերթի տեղեկությունների, առաջիկայում նրան խիստ նկատողություն է սպասվում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից:
Քյալյանն այդ մասին իմացել է, եւ երեկ կայացած ռեկտորատի նիստում նա քննարկել է այն հարցը, թե առաջիկա ռեկտորատի նիստում ինքը ինչ բացատրագիր պետք է գրի:
Բժշկականում հույս չունեն, թե վարչապետը կհանձնարարի լուծել Գոհար Քյալյանի հարցը եւ աշխատանքից ազատել, որովհետեւ Քյալյանն իսկապես կոռումպացված է, իսկ նրա խայտառակ պահվածքի մասին մամուլի հրապարակումները ընկալվում են միայն որպես ռեժիմին նվիրվածության լրացուցիչ ապացույց:
Նրանց մնում է ամեն ինչ անել, որ ռեկտորի մոտակա ընտրություններում Քյալյանի «քյալագյոզությունները» չանցնեն:



























