Այսօր հուլիսի12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երեւան քաղաքի Ադոնցի փողոցի բնակիչ 28-ամյա Տարոն Անդրեասյանը իր վարած Mercedes մակնիշի 29 ԼԼ 989 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի 47 կմ հատվածում դեպի Երեւան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել ծառերի մեջ:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դարձի բերել այն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, նա եղել է սթափ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում