Աստանայում՝ ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում կայացել է Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Աբդուլլահ Գյուլի հանդիպումը:

Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:  Թուրքիայի նախագահը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին՝ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Բացի այդ, Իլհամ Ալիեւը հանդիպել է նաեւ Նիդեռլանդների եւ Հունաստանի վարչապետներ Մարկ Ռուտտենի եւ Յորղոս Պապանդրեուի հետ:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, դեկտեմբերի 1-ին Աստանայում մեկնարկել է ԵԱՀԿ գագաթաժողովը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Արկադի Ղուկասյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: