Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում կայանալու է այսօր՝ դեկտեմբերի 1-ին, օրվա երկրորդ կեսին: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:

Հայկական կողմը զերծ է մնում հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններից: Հանդիպման արդյունքներով հրապարակվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը: Հաղորդվում է, որ հայտարարության մեջ նշվելու է, թե Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գագաթաժողովում լուրջ առաջընթաց չի արձանագրվել: