Ամերիկյան աշխատանքի ասոցացիայի Միչիգանի բաժնի ղեկավար Ռոն Բիբերը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, քանի որ նա ավելի շատ ժամանակ է ծախսում գոլֆ խաղալու, քան Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան գոտու համաձայնագիրը քննարկելու վրա, գրում է The Hill-ը։

Բիբերի խոսքով՝ Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան գոտու համաձայնագիրը քննարկելուց Թրամփի հրաժարվելը Միչիգանում տասնյակ աշխատատեղերի վերացման հանգեցրեց։

Նա նաեւ նշել է, որ Թրամփը խոստացել է իր նախագահության առաջին 100 օրվա ընթացքում վերանայել պայմանագրի պայմանները, «սակայն 200 օր է անցել, իսկ նա ոչինչ չի արել եւ ավելի շատ ժամանակ գոլֆի դաշտում է անցկացրել»։