Սուրբ գահի դատարանը մեղադրանք է ներկայացրել մանկական հիվանդանոցի 2 նախկին ղեկավարներին բարձրաստիճան կարդինալի բնակարանի նորոգման նպատակով գրեթե կես միլիոն դոլար յուրացնելու համար, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով Վատիկանի հայտարարությունը։

Խոսքը Բամբինո Գեզու մանկական հիվանդանոցի նախկին տնօրեն Ջուզեպե Պրոֆիտիի եւ հաշվապահ Մասիմո Սպինայի մասին է։ Նրանց մեղադրում են 2013 եւ 2014 թվականներին 481 հազար դոլար  յուրացնելու մեջ՝ Վատիկանում կարդինալ Տարչիզիո Բերտոնեի մեծ բնակարանի վերանորոգման նպատակով, որին մեղադրանք չի ներկայկացվել

Գործով դատական առաջին նիստը նշանակված է հուլիսի 18–ին։ Նրանց սպառնում է 3–ից մինչեւ 5 տարվա ազատազրկում։