ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը հոսպիտալացվել է Կանադայում միջոցառման ընթացքում ուշագնաց լինելուց հետո։ Նշվում է, որ Քարթերի մոտ ջրազրկում կա եւ սպասվում է, որ նրա վիճակը կբարելավվի։

92-ամյա Քարթերը ամբողջ շաբաթ աշխատել է արեւի տակ եւ հոսպիտալացվել է հետազոտվելու համար։