Վայրի բնության պաշտպանները Զիմբաբվեի Խունեջ ազգային արգելոցում կայացած զարմանալի հանդիպման ականատեսն են դարձել։

Տեսնելով մակերեսին լողող կոկորդիլոսին, երիտասարդ գետաձին շտապել է մոտենալ նրան։ Գիշատիչը նախընտրել է նահանջել դեպի ափ, սակայն գետաձին հետեւել է նրան՝ չնկատելով, որ կոկորդիլոսն ակնարկում է, որ իրեն հանգիստ թողնեն։ Հայտնի չէ, թե դեռ ինչքան պետք է կոկորդիլոսը հանդուրժեր այդ համառ հարեւանի ներկայությանը, բայց բարեբախտաբար ջրամբարին մոտեցել են փղեր, ու գետաձիերը շտապել են նրանց զիջել իրենց տեղը։