Վերջին շաբաթների ընթացքում ֆոնդային բորսայում դրամի փոխարժեքը դրսեւորում է տատանողական վարքագիծ։ Գրեթե ամեն օր փոխարժեքը ընկնում կամ բարձրանում է 1-2 կետով։ Փոխանակման կետերը, հավանաբար, ձանձրացել են այդ տարօրինակ վարքագծից եւ գործնականում այլեւս չեն արձագանքում փոխարժեքի բորսայական տատանումներին։ Ներկայում փոխարժեքի մարժան փոխանակման կետերում սահմանվել է 357-361 միջակայքում եւ անփոփոխ է համարյա արդեն մեկ շաբաթ։

Նշենք, որ այսօր ֆոնդային բորսայում իրականացվել է 800 հազ. դոլարի առուվաճառք՝ 359,54 դրամ միջին փոխարժեքով։ Փակման գինը կազմել է 359,75։