Գիտության ոլորտի ֆինանսավորման համար ևս 2,35 միլիարդ դրամ (խմբ.՝ մոտ 6,5 միլիոն դոլար) է հատկացվել։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում։
Միջոցները կհատկացվեն գիտական սարքավորումների ձեռքբերմանն ու դրամաշնորհային հետազոտությունների իրականացմանը։
Մասնավորապես, 12 գիտական կենտրոնի համար 1,5 միլիարդ դրամով կգնվի 21 միավոր սարքավորում։
Ընդգծվել է, որ դրանք առաջնահերթ ուղղություններ են, և 2021 թվականից ի վեր տասնյակ միլիարդավոր դրամներ են հատկացվել գիտական սարքավորումների ձեռքբերման նպատակով։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ 2018 թվականից ի վեր գիտության ոլորտի ֆինանսավորումը եռապատկվել է, և դժգոհություն է հայտնել, որ այս թեման պատշաճ չի լուսաբանվում, և դրա շուրջ քննարկումներ չեն ծավալվել։





























