Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել:
Նախագահները քննարկել են հարցեր, որոնք կապված են տնտեսական ոլորտում կատարվող ծրագրերի հետ, այդ թվում նաեւ համատեղ էներգետիկ նախագծեր եւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը:
Երկու պետությունների նախագահները վստահեցրել են, որ հետագայում երկու երկրների միջեւ կապերը կընդլայնվեն:




























