Մոսկվա-Երեւան չվերթն իրականացվող օդանավը հուլիսի 16-ին Վոլգոգրադի օդանավակայանում հարկադրված վայրէջք է կատարել. Nordwind Airlines ավիաընկերության օդանավի ուղեւորուհին մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, օդանավում գտնվող 81-ամյա կնոջ ինքնազգացողությունը վատացել է, որը ավելի ուշ հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

«Օդանավը վայրէջք կատարեց ժամը 18.19-ին: «Շտապօգնությունը» կնոջը վերցրել է հենց շարժասանդուղքի վրայից: Ժամը 20.28-ին օդանավը շարունակել է ճանապարհը դեպի Երեւան»,  – նշել է Վոլգոգրադի օդանավի մամուլի ծառայության ղեկավար Յարոսլավ Զիմինը:

Նշենք, որ թոշակառու կնոջ հետ հիվանդանոց են գնացել նաեւ հարազատները: