Աստանայում ԼՂ խնդրի հետ կապված հայտարարությունն ադրբեջանամետ բովանդակություն ունի, եւ այդ հայտարարությամբ Ադրբեջանին հաջողվեց Հայաատանին պահել միջազգային շրջափակման մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը: Նա նշեց, որ այդ հայտարարության մեջ կարեւոր է հղումը  2010 թվականի հունիսի 26-ին Մուսկոկայում ընդունած հայտարարությանը՝ արված համանախագահող երկրների նախագահների կողմից, որտեղ առաջին անգամ առկա է «օկուպացված տարածքների վերադարձ» ձեւակերպումը:

«Աստանայի հայտարարությունից բխում է, որ Սերժ Սարգսյանը հավանություն է տալիս նման ձեւակերպմանը»,-նկատեց Կարապետյանը: Նա նաեւ ուշադրություն հրավիրեց հայտարարության մեջ արված հղումներին նաեւ հղում Մայենդորֆի հռչակագրին եւ Աստրախանի հայտարարությանը, որում ռազմագերիների փոխանակման մասին հիշատակում կա:

«Դա շատ ոչ նպաստավոր պայմանների մեջ է դնում Հայաստանին, քանի որ ռազմագերիների փոխանակում կարող է անել այն երկիրը,  որը գտնվում է ռազմական հակամարտության մեջ: Իսկ Մայենդորֆյան հռչակագրում կա կետ, ըստ որի հակամարտութան կարգավորման գործընթացում պետք է հենվել միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված փաստաթղթերի դրույթների վրա: Մինչդեռ  վերջին շրջանում հայտնի է, թե քանի ադրբեջանանապաստ փաստաթուղթ է ընդունվել»,- ընդգծեց Վ. Կարապետյանը: