Թերթի տեղեկություններով, ձվի արտադրությամբ զբաղվող ընկերություններին նախագահականից հրահանգ է իջեցվել ձվի գինը չբարձրացնել 50 դրամից, հակառակ դեմքում այդ բիզնեսով զբաղվող գործարարների առջեւ մեծ խնդիրներ կհարուցվեն։

Այս հրահանգը բխում է մտավախությունից, որ գնաճի ցուցանիշը դուրս է եկել տրամաբանության շրջանակներից եւ կարող է լուրջ հետեւանքներ ունենալ իշխանության համար։ Եվ նվազեցնելով ձվի գինը, իշխանությունը հույս ունի փոքր-ինչ զսպել սպառողական գների օր-օրի արձանագրվող աճը։