Աստանայում ավարտվել է ԵԱՀԿ լիագումար նիստը։ Բոլորը սպասում են դրա արդյունքներին։ Սկզբում նշվում էր, որ ամփոփիչ հռչակագիր կընդունվի,սակայն դատելով ամենից, այդ փաստաթղթի տեքստը համաձայնեցնել չի հաջողվում։

Մասնավորապես, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում սատարել Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի այն ձեւակերպումներին, որոնցում խոսք կլինի «վրացական հակամարտության» մասին։

Նա նիստերի դահլիճը լքել է նախքան ամփոփիչ հայտարարության տեքստի ընթերցումը՝ ժամանակից շուտ մեկնելով Աստանայից:

Այնուամենայնիվ, հնարավոր է, որ ԵԱՀԿ գագաթաժողովը համատեղ հայտարարություն ընդունի։ Մշտապես տեղափոխվում է նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Վարկածներից մեկի համաձայն՝ ձգձգվում է ամփոփիչ քաղաքական փաստաթղթի համաձայնեցման գործընթացը: