Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է Gazeta-ն:

WTI տեսակի թեթեւ նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել են 0,20 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 48,94 դոլար:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները սեպտեմբերի մատակարարումներով նվազել են 0,21 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 51,38 դոլար: