Հոլանդիայում կալանավորվել են հինգ ռումինացիներ, որոնք հաջողվել է գողանալ կես միլիոն եվրոյի iPhone սմարթֆոններ ընթացքի մեջ գտնվող բեռնատարից, AP-ը։
33-43 տարեկան հինգ տղամարդ սմարթֆոններ են գողացել անցած շաբաթ ուշ գիշերով։ Նրանք իրենց ֆուրգոնը մոտեցրել են բեռնատարին, որը հեռախոսներ էր տեղափոխում։ Նրանցից մեկը բեռնատարի ետեւի բամպերն էր մագլցել, բացել դռները ու սկսել էր հեռախոսներով տուփերը ֆուրգոնի ծածկի վրա արված անցքից ներս նետել։ Այդ ամենը տեղի էր ունեցել, երբ բեռնատարը ընթացքի մեջ էր։ Ի սկզբանե ոստիկանությունը կասկածում էր, որ նման կողոպուտը հնարավոր է, սակայն բեռնատարը Ա կետից Բ կետ էր գնացել առանց կանգառների, այդուհանդերձ հեռախոսները անհետացել էին։ Հիմա ոստիկանությունն ունի ապացույցներ, թե հատկապես ինչպես է տեղի ունեցել կողոպուտը։
Գողերին ձերբակալել են, երբ նրանք հանգստանում էին այգում։ Ոստիկանությունը գտել է հեռախոսները ու ֆուրգոնը, որը օգտագործվել է կողոպուտի համար։




























