Նախագահ Թրամփն ինձ ուղարկել է այս շրջագայությանը, որպեսզի հստակ ուղերձ հղի Բալթյան երկրներին, Չեռնոգորիային եւ Վրաստանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը՝ պատասխանելով հարցին՝ արդո՞ք ԱՄՆ-ն Վրաստանին կպաշտպանի Ռուսաստանի հարձակումից, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։
«Նախագահ Թրամփն ինձ այս շրջագայությանն է ուղարկել, որպեսզի հստակ ուղերձ հղի Բալթյան երկրներին, Չեռնոգորիային եւ Վրաստանին. ԱՄՆ-ն աջակցում է ազատասեր երկրներին, եւ մենք դա անում ենք ոչ միայն խոսքով, այլեւ ապացուցում ենք գործով։ Նախագահն ընդգծել է, որ ամերիկյան զորամիավորումը հստակ ցույց է տալիս, որ մենք հավատարիմ ենք մեր ստանձնած պարտավորություններին։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի՝ 100 հազարանոց զորամիավորում տեղափոխելուն, դա եւս մեկ անգամ ապացուցում է, թե որքան կարեւոր է, որ ՆԱՏՕ-ի գործընկերները միասնական դիրքորոշում որդեգրեն։ Ես եւ Թրամփը հավատում ենք, որ Ռուսաստանի հետ կարելի է լավագույն հարաբերություններն ունենալ, սակայն երկու երկրների միջեւ բանակցությունները միշտ սկսվում են երկու գործընկերների դիրքորոշումների տարանջատումից»,- ասել է Փենսը։



























