Ես Արեւմտյան Բալկանների երկրների՝ Եվրամիությանը շուտափույթ անդամակցելուն կողմնակից չեմ, բայց կարծում եմ, որ նրանց «եվրոպական հեռանկարներից» զրկելը ողբերգական հետեւանքներ կարող է ունենալ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես Արեւմտյան Բալկանների՝ Եվրամիությանը շուտափույթ անդամակցելուն կողմնակից չեմ։ Բայց եթե նրանց զրկենք եվրոպական հեռանկարներից, կվերապրենք այն, ինչ վերապրեցինք 1990-ականներին»,- ասել է Յունկերը։ 

Եվրամիությունն արդեն ներկայացրել է թեկնածու երկրների ցանկը՝ Ալբանիա, Մակեդոնիա, Սերբիա եւ Չերնոգորիա։ 2016 թվականի փետրվարին ԵՄ-ին անդամակցելու պաշտոնապես դիմում է ներկայացրել Բոսինա եւ Հերցեգովինան։