Մարզպետների գործունեությունը պետք է գնահատել շատ ցուցանիշներով։ Այս մասին օգոտսոսի 3-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նա նշել է, որ մարզպետները եկամուտները հավաքելիս պետք է ձգտեն ավելի բարձր ցուցանիշների։ 2017 թվականին տեղական իշխանությունները ավելի բարձր նշաձողեր սահմանեցին։ Նույնիսկ առանց Երեւանը հաշվի առնելու, տեղական եկամուտների ծրագրային ցուցիչն ավելացել է 17.3 տոկոսով։
Սակայն կառավարության ղեկավարի խոսքով՝ մարզպետների աշխատանքը պետք է գնահատել մի շարք ցուցանիշներով՝ տվյալ մարզում որքա՞ն ներդրումներ է հաջողվել ներգրավել, քանի՞ աշխատատեղ է ստեղծվել, աղքատության շեմից ցածր քանի՞ ընտանիքներ կան, մասնավոր հատվածի հետ քանի՞ համատեղ ծրագիր է իրականացվում, քանի՞ նոր տեխնոլոգիա է օգտագործվում գյուղատնետսության մեջ։




























