Օգոստոսի 3-ին ՀՀ կառավարությունը հաստատեց 10 առաջնահերթ երկրների ցանկը տնտեսական դիվանագիտության համար։

Առաջնահերթության համար հաշվի են առնվում տվյալ երկրում հայկական խոշոր սփյուռքի առկայությունը, ներդրումներ ներգրավելու համար եւ առեւտրային շրջանառության մեծացման պոտենցիալը, տվյալ երկրից Հայաստանում արդեն գործող ընկերությունների թիվը, արդյո՞ք նման ձեռնարկություններ գործում են Հայաստանի հարեւան երկրներում եւ արդյո՞ք կարելի է դրանք հանրապետությունում ներգրավել։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանն ասաց, որ Հայաստանն այժմ արտասահմանում շուրջ 50 դիվանագիտական ներկայացուցչություն ունի, բայց յուրաքանչյուրում գոյություն չունեն առեւտրային ներկայացուցիչներ, չկան թեկուզ տնտեսական պատրաստվածությամբ դիվանագետներ։

 «Մեր խնդիրն է՝ այդ դեսպանատների աշխատանքում ամրապնդել այդ բաղադրիչը»,-հավելեց Մելքոնյանը։

Առաջնահերթ երկրների ցանկում ներառվել են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը Իրանը, Վրաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Լիբանանը, Բենիլյուքս երկրները։