Կոնյակ շշալցող «Լակուզեր Հայաստան» ընկերությանը զրկել են «Ալյանս» ազատ տնտեսական գոտում աշխատելու իրավունքից։ Այս մասին որոշումը կայացրել են օգոստոսի 3-ին տեղի ուենցած կառավարության նիստում։
«Լակուզեր Հայաստան»-ն ազատ գոտում աշխատելու թույլտվություն է ստացել 2015 թվականին՝ չնայած այնտեղ ընդունում էին բարձր տեխնոլոգիայի եւ ինժեներիայի ոլորտում աչքի ընկնող ընկերություններին։ Իսկ «Լակուզեր»-ը զբաղվում էր միայն կոնյակի սպիրտի շշալցմամբ եւ վերամշակմամբ։




























