Չինաստանը դեմ է Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու ԱՄՆ-ի ընդունած օրենքին։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Չինաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում։ 

«Չինական կողմը դեմ է միակողմանի պատժամիջոցներին»,-ընդգծվում է փաստաթղթում։

Պեկինը «կողմ է միջպետական տարաձայնությունները փոխադարձ հարգանքի հիման վրա եւ երկխոսության միջոցով հարթելուն»։