Պատժամիջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի առաջարկվող նոր բանաձեւը զգալիորեն ավելացնում է Հյուսիսային Կորեայի վրա ճնշումը՝ ավելի քան 1 մլրդ դոլարի հանքանյութերի ու ծովամթերքների արտահանման արգելքի միջոցով, ինչը կազմում է անցած տարի ԿԺԴՀ-ից ամբողջ արտահանման մեկ երրորդը։ Այս մասին հայտնում է AP –ը՝ վկայակոչելով ՄԱԿ ԱԽ-ից մի դիվանագետի։

Ըստ բանաձեւի նախագծի, որը հայտնվել էր AP-ի տրամադրության տակ, երկրներին արգելվելու է լրացուցիչ թույլտվություններ տրամադրել Հյուսիսայի Կորեայից աշխատողների համար։ Նաեւ արգելվելու է հյուսիսկորեական ընկերությունների հետ նոր համատեղ ընկերությունների ստեղծումը, գոյություն ունեցող համատեղ ձեռնարկություններում օտարերկրյա ներդրումները։

Բանաձեւի նախագծի շուրջ քվեարկությունը պետք է անցնի օգոստոսի 5-ին։

Դիվանագետը բանաձեւի նախագիծն անվանել է «այսօրվա դրությամբ պատժամիջոցների ամենաարդյունավետ ու համընդգրկուն հավաքածուն» ու հայտնել է, որ բանաձեւը, ինչպես ակնկալվում է, հաստատվելու է միաձայն։