Չինաստանը դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Լիոնին նահանգում Կոմկուսի նախկին նախագահ Վանգ Մինին՝ 22 մլն դոլարի չափով կաշառք վերցնելու համար։ AP-ի փոխանցմամբ, նախկին կուսակցական գործիչը մեղավոր է ճանաչվել կաշառակերության, կոռուպցիայի ու անփութության համար։

Վանգին մեղադրել են 2004-2016 թթ․ ավելի քան 22 մլն դոլարի չափով արժեքավոր նվերներ ու գումար ստանալու, նաեւ լիազորությունները չարաշահելու մեջ։ Նա նաեւ մեղավոր է ճանաչվել անգործության մեջ, որը հանգեցրել է «լուրջ ընտրակեղծիքների, այդ թվում ընտրակաշառքի»։