Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի թոռը՝ Նաիլ Ալահվերդիեւը, քրեական պատասխանատվության կկանչվի՝ Բաքվի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի վթարի ու դրա հետեւանքով երկու մարդու զոհվելու կապակցությամբ։

haqqin.az-ի փոխանցմամբ, Ադրբեջանի ՆԳՆ տվյալներով, քննչական միջոցառումների ու տեսագրությունները դիտելու արդյունքում հայտնի է դարձել, որ Mercedes Gelandewagen մեքենան վարում էր քաղաքացի Նաիլ Ալահվերդիեւը։

Նաիլ Ալահվերդիեւին պատկանող մեքենան բախվել էր «ՎԱԶ-2115» մեքենային, հետո կորցրել էր կառավարումն ու հայտնվել պողոտայի երկրորդական գոտում, այնտեղ հարվածել երկու հետիոտնի, հարվածել ճանապարհի արգելապատնեշին ու հրկիզվել։ Հետիոտն Վագիֆ Ասադովը տեղում մահացել է, իսկ մյուս երկու հետիոտները՝ Թուրքիայի քաղաքացիներ Մութալլիբ Թեքիշն ու Սոնգյուլ Թեքիշը տեղափոխվել են հիվանդանոց։ Մահացել է նաեւ վթարի պահին մեքենայում գտնվող Մեհթի Ալիեւը։

Ականատեսների խոսքով վթարի պատճառը 200-250 կմ/ժ արագությամբ սլացող Galendevagen-ի ու 777 համարանիշով կարմիր BMW –ի ավտոմրցումներն էին։