Երեւանի Դավթաշեն կամրջի տակ հայտնաբերված տղամարդու ինքնությունը պարզվել է: NEWS.am-ը ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդը 31 տարեկան է, նա ժամը 13:30-ի սահմաններում ինքնասպանություն է գործել կամրջից նետվելու եղանակով: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տուժողը տառապել է շիզոֆրենիա հիվանդությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։



























