Արարատի մարզում տղամարդը հայտնվել է դատարանում՝ նախկին ընկերուհուն ծեծելու մեղադրանքով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Համլետը մայիսի 10-ին առավոտյան պարտք եղած գումարը չվերադարձնելու հարցի շուրջ վիճաբանել է նախկին ընկերուհու հետ: Վիճաբանության ընթացքում Համլետը մի քանի անգամ հարվածել է նրան: Բացի դրանից, տղամարդը կոտրել է նախկին ընկերուհու բջջային հեռախոսը՝ պատճառելով 35 հազար դրամի վնաս:

Համլետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի եւ 185-րդ հոդվածի 1-ին մասով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

Գործը կքննվի Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում: