Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պնդում է, որ մամուլից է լսել «Ելք» խմբակցության առաջարկի մասին, թե պետք է անվանափոխել այն փողոցներն ու դպրոցները, որոնք կրում են բոլշևիկների անունները:

Այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում «Ելք»-ի հայտարարության վերաբերյալ Տարոն Մարգարյանը մասնավորապես նշել է. «Մամուլով եմ լսել, թող առաջարկը ներկայացնեն, կքննարկենք: Առաջարկները հասկանանք, հետո մենք մեր կարծիքը կարտահայտենք»:

Նշենք, որ Երևանու ավագանու «Ելք» խմբակցությունը որոշել է իրենց վերը նշյալ  առաջարկը քննարկել սեպտեմբերին: