Օգոստոսի 8-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 58 երթուղու ավտոբուսում գողացել են 1989 թ. ծնված Անի Ս.-ի պայուսակը (պատճառվել էր 60.000 դրամի վնաս):

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի գրպանահատության դեմ պայքարի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1987 թ. ծնված Լեւոն Ա.-ն, որը օգոստոսի 9-ին, ժամը 13.10-ին, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 67 հասցեի մոտից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է: