Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնած ներդրողների ակումբը ցանկանում է հանրապետությունում նոր ՀԷԿ կառուցել։  Համապատասխան պայմանագրի նախագիծը՝ կառավարության, «Դեբեդ Գրիո» ՍՊԸ-ի եւ Հայաստանի ներդրողների ակումբի միջեւ հավանության է արժանացել օգոստոսի 10-ի կառավարության նիստում։

Շնողի ՀԷԿ-ի հզորությունը, որի նախնական նախագիծը մշակվել էր դեռ խորհրդային տարիներին, 75 մեգավատտ պետք է լինի։ Իր հերթին պետությունը կապահովի կայանից էներգիայի երաշխավորված գնումը՝ 20 տարում գնելով 500 մլն մեգավատտ։

Նիստի ժամանակ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական ռեսուրսների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ այդ դեպքում ՀԷԿ-ը կարտադրի աբողջ երկրի էներգիայի 50 տոկոսը,  ինչը տասը տարի առաջ 18-20 տոկոս էր։  Նախարարի խոսքով՝ կառավարությունն իր առջեւ հավակնոտ խնդիր է դրել՝ մինչեւ 2036 թվականը պահպանել էլեկտրաէներգիայի գործող սակագները։  Իսկ էներգիայի ինքնարժեքի տատանումները ծածկելու համար, կայունացնող հիմնադրամ կստեղծվի։ «Լա՛վ։ Ստուգեք այդ ՀԷԿ-ի, ինչպես նաեւ Արաքս գետի վրա կառուցվող ապագա ՀԷԿ-ի, արեւային եւ քամու կայանների ազդեցությունը»,- հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներդրողների ակումբի անդամներ են ռուսասատանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը եւ մի շարք այլ հայազգի խոշոր ձեռներեցներ։