Մաքսանենգները Եմենի ափերի մոտ շուրջ 180 փախստականի ստիպել են ծովը նետվել: Այս մասին հաղորդում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:

Gazeta-ի փոխանցմամբ՝ 5 մարդ զոհվել է, եւս 50-ն անհետ կորած է համարվում:

Դեպքը տեղի է ունեցել նույնանման միջադեպից մեկ օր անց, երբ մաքսանենգները ծովն էին նետել 120 միգրանտի: Արդյունքում 50 մարդ էր մահացել: