Աֆղանստանի արեւմտյան Ֆարահ նահանգում անսպասելի պայթյունից առնվազն 30 թալիբ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «Սինհուա»–ն՝ վկայակոչելով նահանգի վարչակազմը։

Պայթյունը որոտացել է Բալա Բուլուք շրջանում՝ նահանգի վարչական կենտրոն Ֆարահ քաղաքից հյուսիս–արեւելք, երբ գրոհայինները պատրաստվոմ էին հարձակվել պետական անվտանգության ուժերի վրա։ Նշվում է, որ ժամանակից շուտ պայթել է մահապարտներից մեկի բաճկոնը, 30 գրոհային տեղում զոհվել է, մի քանիսը վիրավորվել են։