ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է նախաձեռնել հետաքննություն Չինաստանի դեմ՝ մտավոր սեփականության ոլորտում ԱՄՆ-ի իրավունքները խախտելու ու տեխնոլոգիաների փոխանցման մեղադրանքով, հայտնում է Politico-ն։
Նախագահի վարչակազմում պարբեականի աղբյուրները հայտնել են, որ Թրամփը կանի դա արդեն օգոստոսի 14-ին։ Հետաքննությամբ կզբաղվի առեւտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը։ Առեւտրի մասին օրենքի 301 հոդվածը թույլ է տալիս Վաշինգտոնին միակողմանիորեն արգելքներ սահմանել երկիր արտահանվող ապրանքների ճանապարհին։
Նշում են, որ հետաքննության մեկնարկը չի նշանակում Պեկինի նկատմամբ սահմանափակումների անհապաղ կիրառում։ Այդուհանդերձ, Politico-ի աղբյուրները հնարավոր են համարում, որ ապագայում ԱՄՆ չինական ապրանքների ներկրումից հանձվող տուրքը կբարձրանա։




























